Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արմավիր համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի մարզադպրոց», «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի շախմատի դպրոց», «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի արվեստի դպրոց», «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների քանակները, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N1-N4 հավելվածների։
2. Ուժը կորցրած ճանաչել Արմավիր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի «Արմավիր համայնքի արտադպրոցական դաստիարակություն իրականացնող հաստատությունների աշխատողների քանակը, խմբերի եվ սաների թիվը, հաստիքացուցակները եվ պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 152-Ա որոշումը:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա: