Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով Արմավիրի մարզպետի 25.08.2017 թվականի թիվ 1355 գրությունը, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի 29.08.2017 թվականի թիվ 1377 զեկուցագիրը՝ Արմավիր համայնքի ավագանին որոշում է. 1. Արմավիր համայնքի ավագանու 08.12.2016թ. թիվ 133 -Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ համաձայն N1, N2, N3 հավելվածների. 1) Արմավիր համայնքի 2017թ. բյուջեի ծախսերում կատարել վերաբաշխում, այդ թվում՝ ա) 01 բաժնի 1 խմբի 1 դասի <<Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում>> ծրագրի ծախսերի <<Վարչական սարքավորումներ>> 5122 հոդվածին ավելացնել 868,0 հազար դրամ՝ գրասենյակային գույք և համակարգչային սարքավորումներ ձեռք բերելու համար. բ) 01 բաժնի 6 խմբի 1 դասի <<Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ(այլ դասերին չպատկանող)>> ծրագրի ծախսերի <<Այլ մեքենաներ և սարքավորումներ>> 5129 հոդվածին ավելացնել 6322,0 հազար դրամ՝ բակի կահավորման նպատակով անհրաժեշտ մարզասարքեր ձեռք բերելու համար: գ) <<Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող)>> 04 բաժնի 9 խմբի 1 դասի նախատեսված ծախսերի <<հողի իրացումից մուտքեր>> 8411 հոդվածին ավելացնել - 1500.0 հազար դրամ 2) Արմավիր համայնքի 2017թ. բյուջեում կատարել համապատասխան փոփոխություններ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից: |