Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին >>Հայսատանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայսատանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայսատանի Հանրապետության Հողային օրենսգրքի74-րդ հոդվածով՝ Արմավիր համայնքի ավագանին որոշում է. 1. Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող՝ Արմավիր քաղաքի բնակավայրերի հողերից Չարենցի փողոցի 18/1 հասցեում գտնվող՝ 55.2 քմ մաերեսով՝ 04-001-0065 ծածկագրով ընդհանուր օգտագործման տարածք գոռծառական նշանակության հողամասը մրցութային եղանակով, կառուցապատման իրավունքով 40 տարի ժամկետով տրամադրելու՝ առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման շինություն կառուցելու նպատակով: 2. Կառուցապատման իրավունքի վճարի մեկնարկային գին սահմանել 1 քմ հողամասի համար 3000 ՀՀ դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |