ԱՐՄԱՎԻՐ ՔԱՂԱՔԻ ԱՐԱՐԱՏՅԱՆ ՓՈՂՈՑԻ, ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑԻ՝ ԱՐԱՐԱՏՅԱՆ ՓՈՂՈՑ-ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՀԱՏՎԱԾԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ, ԲԱՂՐԱՄՅԱՆ 6, 8, 10, ԲԱՂՐԱՄՅԱՆ 9/1, 9/2, 9/3, 9/4 ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԲԱԿԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքային համայնքի տնտեսական հարցերով զարգացման պատասխանատու Խաչատուր Մկրտչյանի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Արարատյան փողոցի, Աբովյան փողոցի՝ Արարատյան փողոց-Հանրապետության հրապարակի հատվածի հիմնանորոգման, Բաղրամյան 6, 8, 10, Բաղրամյան 9/1, 9/2, 9/3, 9/4 բազմաբնակարան բնակելի շենքերի բակային տարածքների հիմնանորոգման ծրագրային հայտը.
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Արարատյան փողոցի, Աբովյան փողոցի՝ Արարատյան փողոց-Հանրապետության հրապարակի հատվածի հիմնանորոգման. Բաղրամյան 6, 8, 10, Բաղրամյան 9/1, 9/2, 9/3, 9/4 բազմաբնակարան բնակելի շենքերի բակային տարածքների հիմնանորոգման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ ստանալու նպատակով 2021 թվականի բյուջետային ֆինանսավորման ծրագրային հայտը` համաձայն հավելվածի:
2.Համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանին՝ ծրագրային հայտը ներկայացնել համապատասխան մարմիններին:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|
|
|