Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով համայնքային ենթակայության մանկապարտեզի տնօրենի զեկուցագիրը և արտոնություններ ստանալու նպատակով ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները՝ Արմավիր համայնքի ավագանին որոշում է. 1. Համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայությունից օգտվողների համար տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառում արտոնությունը՝ 2017 թվականի համար սահմանել <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 12 մանկապարտեզ>> ՀՈԱԿ սան՝ Նինա Հովսեփյան 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |