Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Արմավիր համայնքի տնտեսական հարցերով զարգացման պատասխանատուի կողմից ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ծրագրային առաջարկները՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է․
Տալ հավանություն՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Ս․ Նովա փողոցի Արարատյան-Ջիվանի հատվածի հիմնանորոգման, Ե․ Չարենց փողոցի Շահումյան-Աբովյան հատվածի հիմնանորոգման, Ջիվանի-Ե․ Չարենց փողոցների միջև ընկած օղակաձև հատվածի հիմնանորոգման, Սարդարապատ գյուղի թիվ 16 փողոցի Աբովյան - թիվ 11 փողոցների միջև ընկած հատվածի հիմնանորոգման, Մյասնիկյան գյուղի Բաղրամյան փողոցի 3+20-6+20 հատվածի կառուցման, Մայիսյան գյուղի Մ5 ճանապարհ - 1-ին փողոցի 53շ․ հասցե (Մշակույթի տուն) հատվածի հիմնանորոգման ծրագրին,
2.«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 6 մսուր- մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի օգտագործվող մասնաշենքերի հիմնանորոգման, հարակից բակային տարածքի բարեկարգման ծրագրին,
3.«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 6 մսուր- մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գույքի և սարքավորումների ձեռքբերման ծրագրին,
4.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Ս․ Նովա փողոցի Արարատյան-Ջիվանի հատվածի, Չարենցի փողոցի Շահումյան-Աբովյան հատվածի և Արաքս գյուղի խմելու ջրամատակարարման ցանցերի վերակառուցման և Արաքս գյուղից Սարդարապատ գյուղ տանող ճանապարհի երկայնքով ջրագծի կառուցման ծրագրին,
5.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի թիվ 110 անհատական բնակելի թաղամասի գազաֆիկացման ծրագրին։
6.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։