Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 11-ի թիվ 069-Ն որոշումը, Արմավիրի համայնքային ենթակայության թիվ 1, թիվ 2, թիվ 3, թիվ 4, թիվ 5, թիվ 7, թիվ 8, թիվ 9, թիվ 10, թիվ 11 մսուր-մանկապարտեզների, Լուկաշին և Մյասնիկյան գյուղերի մանկապարտեզների, երաժշտական և արվեստի դպրոցների տնօրենների՝ 2022 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 5003, թիվ 4992, թիվ 4996, թիվ 4995, թիվ 4991, թիվ 4989, թիվ 5001, թիվ 5002, թիվ 5000, թիվ 4998, թիվ 4999, թիվ 4990, թիվ 4993, թիվ 4994 զեկուցագրերը և արտոնություններ ստանալու նպատակով ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական և արտադպրոցական դաստիարակության հաստատությունների ծառայություններից օգտվողների համար տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի արտոնությունը կիրառել ՝ համաձայն հավելվածի 1-ի:
2.Համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական և արտադպրոցական դաստիարակության հաստատությունների ծառայություններից օգտվողների համար տեղական վճարի դրույքաչափի 50 % նվազեցում արտոնությունը կիրառել ՝ համաձայն հավելվածի 2-ի:
3.Սույն որոշման գործողությունը տարածվում է 2022 թվականի սեպտեմբերի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա |