Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ թիվ 1920-Ն որոշման 56-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Նախարարության գլխավոր քարտուղարի 2025 թվականի մարտի 16-ի թիվ ՊՆ/510-ԳԲ/4449 գրությունը ՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է․ 1․Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մյասնիկյան գյուղում գտնվող Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող 04-066-0127-0013 կադաստրային ծածկագիր ունեցող 2,3160 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական նշանակության արոտավայրերի հողամասը փոփոխելու` հատուկ նշանակության։
2․Կատարել համապատասխան փոփոխություն՝ Հայաստանի Հանարպետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մյասնիկյան գյուղը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Արմավիր-1 համակցված տարածական պլանավորման փաստաթղթում։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։ |