Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 711-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 օգոստոսի 2022 թվականի N 711-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ Արմավիր համայնքի Արմավիր քաղաքիՉարենցիփողոց1/13 հասցեին կից գտնվողԱրմավիր համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրի հողերից 24.1 քմ մակերեսով խառը կառուցապատման հողեր` գործառական նշանակության հողամասում քաղաքացի ԼուսինեՄայիսիՄկրտչյանիկողմից կառուցված ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, սակայն չի համապատասխանում հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին, իսկ ինքնակամ կառույցի և դրանով զբաղեցրած ու սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ համապատասխան հողամասի սեփականության իրավունքով տրամադրումը հակասում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքային համայնքի /բնակավայրերի/ գլխավոր հատակագիծը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2010 թ. փետրվարի 11-ի 102-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծի, քաղաքաշինական գոտիավորման նախագծերի, հողերի օգտագործման սխեմաների և քաղաքաշինական ծրագրերի պահանջներին:

ԵլնելովվերոգրյալիցևղեկավարվելովՀայաստանի  Հանրապետության  կառավարության  2005  թ.  դեկտեմբերի  29-ի  թիվ  2387-Ն որոշմամբ  հաստատված  կարգի  48-րդ  ,  49-րդ և  51-րդ  կետերով,  հիմք  ընդունելով Հայաստանի  Հանրապետության Արմավիր  համայնքի  ավագանու  2021թ. դեկտեմբերի 27-ի թիվ 126-Ա որոշմամբևՀայաստանիՀանրապետությանքաղաքացիականօրենսգրքի 188-րդհոդվածի5-րդմասերով, ՀայաստանիՀանրապետությանկառավարության 2006 թվականիմայիսի 18-իթիվ 731-Նորոշմամբհաստատվածկարգի 2-րդկետով, ՀայաստանիՀանրապետությանկառավարության 2006 թվականիմայիսի 18-իթիվ 912-Նորոշմամբհաստատվածկարգի 33-35-րդկետերով, ՀայաստանիՀանրապետությանկառավարության 2010 թվականիփետրվարի 11-իթիվ 102-Նորոշմամբ:

1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող՝ Արմավիր մարզի Արմավիր  համայնքի Արմավիր քաղաքի Չարենցի փողոց 1/13 կից հասցեում գտնվող 24.1 քմ մակերեսով հողամասում կառուցված` 22.9 քմ արտաքին և 16.7 քմ ներքին մակերեսով ինքնակամ կառույցը /խանութը/ համարել Արմավիր համայնքի սեփականություն և այն ճանաչել օրինական /կցվում է հողամասի և շինության հատակագծերը/:

2.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Չարենցի փողոց 1/13 հասցեին կից 24.1 քմ մակերեսով բնակավայրերի խառը կառուցապատման հողամասի գործառական նշանակությունը սահմանել բնակավայրերի հասարակական կառուցապատման:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ  Արմավիրի համայնքապետարանի  իրավաբական բաժնին` սույն որոշումը ներկայացնելու ՀՀ ԿԿ մարզերի միավորված ստորաբաժանմանը օրինականացված կառույցի նկատմամբ Արմավիր համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումը իրականացնելու համար:

4. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ   Արմավիր համայնքին պատկանող Արմավիր քաղաքի Չարենցի փողոց 1/13  հասցեին կից գտնվող գույքին տալ հասցե՝ՀայաստանիՀանրապետությանԱրմավիրիմարզԱրմավիրհամայնք  Արմավիր քաղաք Չարենցի փողոց 1/14 :

5. Քաղաքացի Լուսինե Մայիսի Մկրտչյանին պարզաբանել, որ նշված շինության և համապատասխան հողամասի նկատմամբ նա ունի վարձակալության նախապատվության իրավունք:

6. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Երևանյան 15/22 հասցեում գտնվող գույքի հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման ծածկագիրն է 2022IFO5V8:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.65 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner