Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ թիվ 1920-Ն որոշման 24-րդ կետի 4-րդ ենթակետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Քաղաքաշինության Կոմիտեի նախագահի 2025 թվականի մարտի 14-ի թիվ 01/7/02005 գրությունը ՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է․ 1․Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի 54 թաղամասում գտնվող Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող կադաստրային ծածկագիր 04-001-0340-0001-ից 0,04հա և 0,04 հա ընդհանուր օգտագործման հողամասերի գործառնական նշանակությունը փոփոխելու` բնակավայրերի բնակելի կառուցապատման։
2․Կատարել համապատասխան փոփոխություն՝ Հայաստանի Հանարպետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Արմավիր-3 համակցված տարածական պլանավորման փաստաթղթում։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։ |