Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով Արմավիր համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի <<ԹԻՎ 4 մանկապարտեզ>> ՀՈԱԿ շենքի վերանորոգման շինարարական աշխատանքներն իրականացնելու համար՝ մասնակցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով 2018 թվականի բյուջետային ֆինանսավորման ծրագրին: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |