Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Արմավիր համայնքի ավագանին որոշում է.
Արմավիր համայնքի ավագանու 21.05.2019 թվականի <<Արմավիր համայնքի սեփականություն համարվող հողամասերից 2019 թվականի ընթացքում աճուրդային կարգով օտարման առաջարկվող հողամասերի ցուցակը հաստատելու մասին>> թիվ 32-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն.
1.1 որոշման հավելվածի 3-րդ կետում <<Երևանյան 17/10>> բառերը փոխարինել <<Երևանյան 17/11>> բառերով;
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման պահից: |