Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով <<Ռեդինետ>> ՓԲԸ-Ի տնօրեն Անդրանիկ Քարամյանի 2017 թվականի օգոստոսի 22-ի թիվ 1330 դիմումը.Արմավիր համայնքի ավագանին որոշում է 1.Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող հենասյուներից 178/ մեկ հարյուր յոթանասունութ / հատը օպտիկամանրաթելային մալուխների ամրացման նպատակով տրամադրել վաձակալության <<Ռեդինետ>> ՓԲԸ-ԻՆ: 2.Գույքի վարձակալության ժամկետ սահմանել 10 տարի: 3. Գույքի վարձակալության գին սահմանել՝ յուրաքանչյուր հենասյան համար ամսական 200 ՀՀ դրամ: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |