Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Արմավիր համայնքի ավագանու 2016 դեկտեմբերի 8-ի թիվ 133-Ն որոշմամբ և հիմք ընդունելով արմավիր համայնքի ղեկավարի 2016 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 129 կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի 2018 թվականի ապրիլի 20-ի թիվ 634 զեկուցագիրը՝ Արմավիր համայնքի ավագանին որոշում է. 1. Արմավիր համայնքի 2018 թվականի բյուջեի <<Սոցիալական հատուկ արտոնություններ>> 10 բաժնի 7 խմբի 1 դասի ծախսերի 4729 հոդվածի միջոցներից օգնություն հատկացնել սոցիալապես անապահով ընտանիքներին՝ համաձայն հավելվածի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |