Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 30.11.2017թ. 126 և 127 որոշումները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետի 17.03.2017թ. N 03/31 գրությունը, ՀՀ Արմավիրի մարզպետի 13.03.2017թ թիվ 01.1/03.2/1003-17 գրությանը և կրրթության, գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի գլխավոր մասնագետի 23.11.2017թ. թիվ 1879 զեկուցագիրը՝ ՝Արմավիր համայնքի ավագանին որոշում է. 1. Արմավիր համայնքի ավագանու 08.12.2016թ. թիվ 133 -Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ համաձայն N1, N2, N3 հավելվածների. 1) Արմավիր համայնքի 2017թ. բյուջեի ծախսերում կատարել վերաբաշխում, այդ թվում՝ ա) 01 բաժնի 6 խմբի 1 դասի <<Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)>> ծրագրի ծախսերը ավելացնել 2200.0 հազար դրամ, որից <<Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ>> 4239 հոդվածին 2200.0 հազար դրամ՝ Արցախի ազգային վիճակախաղի 4-րդ խաղաչկությանը աջակցելու համար և <<Հատուկ նպատակային այլ նյութեր>> 4269 հոդվածին 2000.0 հազար դրամ՝ պատվավոր քաղաքացու մեդալներ ձեռք բերելու համար: բ) 08 բաժնի 2-րդ խմբի 4-րդ դասի <<Այլ մշակութային կազմակերպություններ>> ծրագրի <<Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ>> 4239 հոդվածին ավելացնել 4000.0 հազար դրամ՝ ամանորի միջոցառման անցկացման համար: գ) 11 բաժնի 1-ին խմբի 2-րդ դասի <<ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ>> ծրագրի ծախսերի <<Պահուստային ֆոնդ>> 4891 հոդվածից պակասեցնել 6200.0 հազար դրամ. 2) Արմավիր համայնքի 2017թ. բյուջեում կատարել համապատասխան փոփոխություններ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից: |