Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասսին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ղեկավարի առաջարկը, հասարակական կարգի պահպանության և հանցավորության դեմ պայքարի բնագավառներում Արմավիր համայքի տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցության, իրավապահ մարմիններում երակարամյա ու անբասիր գործունեության, ինչպես նաև 2017 թվականի հոկտեմբերի 30-ի <<ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 12 մանկապարտեզ>> ՀՈԱԿ սան Հմայակ համազասպյանին պատանդառուից անվնաս ազատ արձակելու գործողություններում ցուցաբերած բարձր մասնագիտական որակների և արիության համար՝ Արմավիր համայնքի ավագանին որոշում է. 1. Հայսատնի Հանրապետության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Վոլոդյայի Այավազյանին շնորհել <<Արմավիրի պատվավոր քաղաքացի>> կոչում: 2. Արսեն Վոլոդյայի Այվազյանին պարգևատրել <<Արմավիրի պատվավոր քաղաքացի>> ոսկե մեդալով: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |