Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով <<Արփինետ>> ՍՊԸ-Ի տնօրեն Արմեն Մուրադյանի 2017 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 1479 դիմումը.Արմավիր համայնքի ավագանին որոշում է 1.Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող հենասյուներից 437/ չորս հարյուր երեսունյոթ / հատը օպտիկամանրաթելային մալուխների ամրացման նպատակով տրամադրել վաձակալության <<Արփինետ>> ՍՊԸ-ԻՆ: 2.Գույքի վարձակալության ժամկետ սահմանել 10 տարի: 3.Գույքի վարձակալության գին սահմանել՝ յուրաքանչյուր հենասյան համար ամսական 200 ՀՀ դրամ: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |