Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով Արմավիրի քաղաքային համայնքի <<Բարեկարգում>> տնօրինության տնօրենի 08.12.2017թ. թիվ 1770 զեկուցագիրը և <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 8 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի շենքի վերանորոգման և ջեռուցման համակարգի կառուցման համար կզմված նախագծանախահաշվային փաստաթղթերը՝Արմավիր համայնքի ավագանին որոշում է. 1. Արմավիր համայնքի ավագանու 08.12.2016թ. թիվ 133 -Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ համաձայն N1, N2, N3 հավելվածների. 1) Արմավիր համայնքի 2017թ. բյուջեի ծախսերում կատարել վերաբաշխում, այդ թվում՝ ա) 01 բաժնի 6 խմբի 1 դասի <<Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)>> ծրագրի ծախսերի <<Շենքերի և շինությունների կառուցման>> 5112 հոդվածին ավելացնել 18630.0 հազար դրամ՝ <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 8 մանկապարտեզ>> ՀՈԱԿ շենքի վերանորոգման և ջեռուցման համակարգի կառուցման համար: բ) 05 բաժնի 1 խմբի 1 դասի <<Աղբահանության >> ծրագրի Արմավիրի քաղաքային համայնքի <<Բարեկարգում>> տնօրինության ծախսերի <<Վարչական սարքավորումներ>> 5122 հոդվածին ավելացնել 2920.0 հազար դրամ՝ Արմավիր համայնքի վարչական տարածքում գտնվող չսահմանված և (կամ) չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու և կանխելու նպատակով 14 հատ տեսանկարահանող սարքավորումներ (տեսախցիկներ) ձեռք բերելու համար (հաշվարկ 2940.0 հազար դրամ-խնայողություն 20.0 հազար դրամ). գ) <<Տնտեսական հարաբերություններ (այլ դասերին չպատկանող)>> 04 բաժնի 9 խմբի 1 դասի նախատեսված ծախսերի <<հողի իրացումից մուտքեր>> 8411 հոդվածին ավելացնել 21500.0 հազար դրամ 2) Արմավիր համայնքի 2017թ. բյուջեում կատարել համապատասխան փոփոխություններ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից: |