 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք ՀՀ, Արմավիրի մարզ, ք.Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2023 թվականի N 1405-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2023Թ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետով, Արմավիր համայնքի ավագանու 26.12.2022թ. թիվ 217-Ն որոշման 8-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի խորհրդական Կ. Մկրտչյանի 24.11.2023 թ-ի թիվ 6505 զեկուցագիրը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. 01 բաժնի 6 խմբի 1 դասի «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի համայնքապետարանի ծախսերի «Էներգետիկ ծառայություններ» 4212 հոդվածի պլանը պակասեցնել 1000,0 հազար դրամով և ավելացնել «Հատուկ նպատակային այլ նյութեր» 4269 հոդվածի պլանին, Արմավիր համայնքում մկնանման կրծողներով վարակվածությունը կանխելու նպատակով ցորեն և բուսայուղ ձեռք բերելու համար:
2.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2023թ. բյուջեի և ծախսերի նախահաշվում կատարել համապատասխան փոփոխություններ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ
2023թ. նոյեմբերի 27
ք. Արմավիր