Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 34-րդ հոդվածով՝
Արմավիր համայնքի ավագանին որոշում է.
1.Արմավիր համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 152-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1․1․ որոշման հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի,
1․2․ որոշման հավելված 3-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 2-ի,
1․3․ որոշման հավելված 4-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 3-ի,
1․4․ որոշման հավելված 5-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 4-ի․
2.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և տարածվում է 2024 թվականի սեպտեմբերի 2-ից ծագած իրավահարաբերությունների վրա: