Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու՝ 2020 թվականի hունիսի 30-ի թիվ 40-Ն որոշումը, Արմավիր համայնքի ենթակայության թիվ 10 գիշերօթիկ մանկապարտեզի, թիվ 4, թիվ 8, թիվ 9 մանկապարտեզների տնօրենների՝ 2021 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 4327, թիվ 4328, թիվ 4331 և թիվ 4332 զեկուցագրերը և արտոնություններ ստանալու նպատակով ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայությունից օգտվողների համար տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի արտոնությունը կիրառել 2022 թվականի հունվարի 17-ից՝ համաձայն հավելված 1-ի՝
2.Համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայությունից օգտվողների համար տեղական վճարի դրույքաչափի 50 % նվազեցում արտոնությունը կիրառել 2022 թվականի հունվարի 17-ից՝ համաձայն հավելված 2-ի՝
3.Որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 17-ից: