Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, 11-րդ հոդվածով, 13-րդ հոդվածի 10-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 1890-Ն որոշումը և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը․
Արմավիր համայնքի ավագանին որոշում է՝
1. Արմավիր համայնքում Մասնակցային բյուջետավորման գործընթացին, որի իրականացման նպատակով համայնքի 2024 թվականի բյուջեի ֆոնդային մասում նախատեսվել է 24 193 600 ՀՀ դրամ գումարը, որը կազմում է ծրագրի իրականացման համար հայցվող պետական ֆինանսավորման գումարի 20 տոկոսը, առաջարկներ ներկայացնելու իրավասություն ունի 16 տարին լրացած համայնքի յուրաքանչյուր բնակիչ՝ ինչպես անձամբ, այնպես էլ հասարակական միավորումների և քաղաքացիական նախաձեռնությունների միջոցով։
2․ Մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված յուրաքանչյուր սուբվենցիոն ծրագրի իրականացման համար ներկայացված առաջարկ-նախագծերի գումարը չպետք է գերազանցի 145 161 600 ՀՀ դրամը:
3․ Ներկայացված առաջարկ-նախագծերը չեն կարող համընկնել համայնքի 2024 թվականի բյուջեով նախատեսված այլ ծրագրերի հետ:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: