Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2020 թվականի հունիսի 30-ի թիվ 40-Ն որոշումը, Արմավիր համայնքի ենթակայության <<Արմավիրի քաղաքապետարանի արվեստի դպրոց>> ՀՈԱԿտնօրենի՝ 2020 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 3886 զեկուցագիրը և արտոնություններ ստանալու նպատակով ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերը՝
Արմավիր համայնքի ավագանին որոշում է.
1. Համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատության ծառայությունից օգտվողների համար տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի արտոնությունը կիրառել 2021 թվականի հունվարի 8-ից՝ համաձայն հավելված 1-ի,
2. Համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատության ծառայությունից օգտվողների համար տեղական վճարի դրույքաչափի 50 % նվազեցում արտոնությունը կիրառել 2021 թվականի հունվարի 8-ից՝ համաձայն հավելված 2-ի,
3. Որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 8-ից :