Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2020 թվականի հունիսի 30-ի թիվ 40-Ն որոշումը, «Արմավիրի քաղաքապետարանի երաժշտական դպրոց» ՀՈԱԿտնօրենի՝ 2021 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 4326 զեկուցագիրը և արտոնություններ ստանալու նպատակով ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատության ծառայությունից օգտվողների համար տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի արտոնությունը կիրառել 2022 թվականի հունվարի 10-ից՝ համաձայն հավելված 1-ի:
2.Համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատության ծառայությունից օգտվողների համար տեղական վճարի դրույքաչափի 50 % նվազեցում արտոնությունը կիրառել 2022 թվականի հունվարի 10-ից՝ համաձայն հավելված 2-ի:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 10-ից :