Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի2-րդ մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-դ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, հիմք ընդունելով <<Սոցիալապես անապահով ընտանիքների աջակցության <<ԱՍ>> կենտրոն>> ՀԿ նախագահի 19.04.2018թ. թիվ 268-դ գրությունը, Արմավիրի <<Բարեկարգում>> տնօրինության տնօրենի 06.04.2018թ. թիվ 540գ գրությունը և գնումների հարցման պատասխանները՝ Արմավիր համայնքի ավագանին որոշում է.
1. Արմավիր համայնքի ավագանու 27.12.2017թ. թիվ 140-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ համաձայն N1,N2,N3 հավելվածների.
1)Արմավիր համայնքի 2018թ. բյուջեի ծախսերում կատարել վերաբաշխում, այդ թվում.
ա) 01 բաժնի 6 խմբի 1 դասի <<Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)>> ծրագրի ծախսերի <<Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին>> 4819 հոդվածին ավելացնել 100.0 հազար դրամ՝ <<Սոցիալապես անապահով ընտանիքների աջակցության <<ԱՍ>> կենտրոն>> ՀԿ-ին աջակցելու համար.
բ) 05բաժնի 1խմբի 1 դասի <<Աղբահանություն>> ծրագրի <<Բարեկարգում>> տնօրինության ծախսերի <<կենցաղային և հանրային սննդի նյութեր>> 4267 հոդվածին ավելացնել 294,0 հազար դրամ՝ արգելափակոցներ տեղադրելու համար անհրաժեշտ ապրանքներ և նյութեր ձեռք բերելու համար:
գ) 11բաժնի 1 խմբի 2 դասի <<ՀՀ համայնքերի պահուստային ֆոնդ>> ծրագրի ծախսերի <<պահուստային ֆոնդ>> 4891 հոդվածից պակասեցնել 394,0 հազար դրամ:
2) Արմավիր համայնքի 2018թ. բյուջեում կատարել համապատասխան փոփոխություններ:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից: