Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի «Կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման կարգը հաստատելու մասին» թիվ 698-Ն որոշման 39-րդ կետի 1-ին ենթակետով և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Սարդարապատ գյուղում գտնվող Արմավիր համայնքին պատկանող խորքային հորի զբաղեցրած 0.00559 հա բնակավայրերի նպատակային նշանակության գյուղատնտեսական գործառնական նշանակության պտղատու այգի հողամասը / 04-059-0276-0005 կադաստրային ծածկագրից/ սխալմամբ կադաստրային քարտեզում փոխանցվել և հաշվառվել է, որպես քաղաքացու սեփականություն, սակայն այդ հողամասի նկատմամբ գոյություն չունի իրավունքի ձեռքբերում հաստատող փաստաթղթեր և հողամասը հանդիսանում է Արմավիր համայնքի սեփականություն:
2. Կադաստրային քարտեզում ուղղված 0.00559 հա հողամասը արտացոլել համայնքի հողային ֆոնդի հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |