Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N2/փ-212 եզրակացությունը՝
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Տալ համաձայնություն Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Լերմոնտով փողոցի 105/4 հասցեում գտնվող 04-001-0503-0009 կադաստրային ծածկագրով 1.0903 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հող՝ ՀՀ Արմավիրի մարզի «Արմավիր-3» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում ներառված Արմավիրքաղաքի հաստատված գլխավոր հատակագծի տեքստային մասում հարկայնության փոփոխություն՝ (ԲՆԿԳ-3, սահմանել 5 հարկ վերգետնյա. 1 նկուղային հարկով) բազմաբնակարան շենքի կառուցման հնարավորություն:
2. Որոշումն ուժի մեջ է ընդունման պահից: |