27.05.22
ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՐՄԱՎԻՐ ՔԱՂԱՔԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանն այսօր նիստերի դահլիճում հանդիպում է ունեցել Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի, գերմանական KFW բանկի, շինարարական և տեխհսկող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել է Արմավիր քաղաքի ջրամատակարարման համակարգի վերակառուցման ծրագրի ընթացքը:Ավելի քան 2.5 միլիոն եվրո արժողությամբ ծրագրի շրջանակներում կապիտալ նորոգվում է քաղաքի ջրագծերի ավելի քան 40%-ը` ներառելով Աբովյան, Գորկի, Հանրապետության, Լերմոնտով փողոցները և դրանց հատող փողոցներն ու նրբանցքները:Համապատասխան մասնագետների կողմից իրականացվում է ասֆալտով վերականգնվող փողոցների գույքագրում, առաջիկա օրերին կմեկնարկեն ասֆալտապատման աշխատանքները:Ծրագրի ամբողջական ավարտը նախտեսված է 2023 ...
Մանրամասն |
|
27.05.22
ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԲՈԼՈՐ ՀԵՐՈՍՆԵՐԻ
|
Այսօր Արմավիր համայնքի Նորավան գյուղում տեղի ունեցավ հուշարձանի բացման հանդիսավոր արարողություն՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի նորավանցի հերոսներ Ջանիկ Արմենի Նազարյանի, Արթուր Հենրիկի Հովհաննիսյանի, Կնյազ Գևորգի Ավետիսյանի և Արցախյան ազատամարտի բոլոր զոհերի։Միջոցառմանը ներկա էին Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը, զոհվածների ընտանիքի անդամներ, զինվորականներ, վարչական ղեկավարներ, ավագանու անդամներ։Միջոցառման ընթացքում համայնքի ղեկավարը շնորհակալագրեր հանձնեց «Կարոշիննախագիծ» ՍՊԸ տնօրեն Արշակ Կարապետյանին, «ՄԱԳԱ» ՍՊԸ տնօրեն Հովհաննես Պողոսյանին, շինարար Միսակ Մարգարյանին և քանդակագործ Վարդգես Առաքելյանին՝ Արցախյան պատերազմի զոհերի ...
Մանրամասն |
|
26.05.22
ԱՅՑ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ԳՅՈՒՂԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
|
Այսօր Մյասնիկյան գյուղի մանկապարտեզը հյուրընկալել էր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանին և մանկապարտեզի բարեկամ, ամերիկաբնակ հայ բարերար Անի Օսբորնին, ով այցելել էր Մյասնիկյան գյուղի մանկապարտեզ հերթական բարեգործական ծրագիրը կյանքի կոչելու նպատակով: Պատվավոր հյուրերին իրենց ջերմ ընդունելությամբ ողջունեցին մանկապարտեզի սաները:
|
|
25.05.22
ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
|
Սիրելի բնակիչներ, մայիսի 26-ին՝ ժամը 17:00-ից Վահագն ավանդական պարի խումբն ու Արմավիրի համայնքապետարանը հրավիրում են բոլորին Արմավիրի Կենտրոնական հրապարակ՝ մասնակցելու ազգային պարերի ուսուցմանը:
|
|
24.05.22
ՏԱՐԻՆ ՉԱՐԵՆՑՅԱՆԱԿԱՆ Է
|
Մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի 125-ամյա հոբելյանական տարվա շրջանակում՝ մայիսի 24-ին, Արմավիրի Մշակույթի տան դահլիճում տեղի ունեցավ «Իմ օրերի երգը եթե իմ տողերից հիմա լսես...» խորագիրը կրող գրական-երաժշտական ցերեկույթը։ Միջոցառումն իրականցվեց «Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի գրադարան» ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ։ Ցերեկույթին ներկա էին համայնքապետարանի ստորաբաժանումների, մարզային և համայնքային կառույցների ներկայացուցիչներ։  Միջոցառումն իր մեջ ամփոփում էր Չարենցի մեծությունը, պոեզիան, կենսագրությունը, անցած ուղին ու սերունդներին թողած բարձրաժեք ժառանգությունը։
|
|
23.05.22
ՀԻՇԱՏԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ԼԵՆՈՒՂԻ ԳՅՈՒՂԻ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
|
Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը Լենուղի գյուղում ներկա է գտնվել Արցախյան երկու պատերազմներում զոհված զինծառայողներին նվիրված հուշապատի կառուցման 1-ամյակին նվիրված միջացառմանը: Հուշակոթողը հավերժացնում է գյուղի 7 հերոսների հիշատակը:
|
|
22.05.22
🏟ՀԱՆԴԻՊՈՒՄ «ՍԱՐԴԱՐԱՊԱՏ» ՖԱ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
|
Արմավիրի «Քաղաքային» մարզադաշտում համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբի հիմնադիր նախագահ Սևան Կարիանին, գործադիր տնօրեն Անուշ Անանյանին և Հայաստանի Ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ֆրանսիական «Լենս» ֆուտբոլային ակադեմիայի տեխնիկական տնօրեն Էրիկ Ասադուրյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր կանանց ֆուտբոլային ակադեմիա հիմնելու և Արմավիրում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման վերաբերյալ։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |