2024թ. դեկտեմբերի 23-ին, ժամը 14:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (Հ0-150-Ն) և ՀՀ կառավարության 28.12.2023թ. N 2343-Ն որոշման հավելվածի, Արմավիր համայնքի Մայիսյան գյուղի վարչական ղեկավարի նստավայրում (հասցե՝ գ․ Մայիսյան, 1-ին փողոց, 52 շենք) տեղի կունենա «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի (ՀՀ Արմավիրի մարզ, ք․ Մեծամոր) կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված Արմավիր համայնքում «ՀԱԷԿ»-ի հսկվող տարածքում աշխատած միջուկային վառելիքի չոր պահպանման պահեստարանի ընդլայնման՝ 3-րդ հերթի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և դրա փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային լսումներ /2-րդ հանրային լսումը/։ Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Նոյեմի Խաչատրյան (հեռ․՝ 094-40-10-05, էլ․ փոստ՝ noyemi.khachatryan98@gmail.com)։