Այսօր: Շաբաթ, 18 Հոկտեմբերի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 178
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
10.10.25 Հայտարարություն
Տեղեկացվում է, որ 2025 թվականի հոկտեմբերի 14-ին, ժամը՝ 11:00-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2025 թվականի ութերորդ նստաշրջանի սեպտեմբերի 26-ի թիվ 12 արտահերթ նիստը:
Նիստի օրակարգում ներառված է 6 հարց:
Նիստը տեղի կունենա Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում (Հանրապետության 32):
09.10.25 ԲԿԳ համաշխարհային գագաթնաժողով

Հոկտեմբերի 9-ին Իսպանիայի Թագավորության Վիտորիա-Գաստեյզ քաղաքում անցկացվող ԲԿԳ համաշխարհային գագաթնաժողովի շրջանակում Արմավիր համայնքի պատվիրակությունը հանդիպում է ունեցել գագաթնաժողովի կազմակերպիչներ Խոսե Մարիա Մարինի և Մերսեդես Նասիֆի հետ:

07.10.25 Բաց կառավարման գործընկերության (OGP) համաշխարհային գագաթնաժողով
Արմավիր համայնքի պատվիրակությունը Իսպանիայի Վիտորիա-Գաստեյզ քաղաքում մասնակցում է Բաց կառավարման գործընկերության (OGP) համաշխարհային գագաթնաժողովին:
Գագաթնաժողովին ներկա են ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, պետական կառավարման, տեղական իննակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
05.10.25 ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի՛ ուսուցիչներ, ոլորտի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ։
Դուք այն մարդիկ եք, ովքեր հավատով ու սիրով կառուցում եք մեր ապագան՝ սերունդների մեջ սերմանելով գիտելիք, բարություն և հայրենասիրություն։
Ձեր աշխատանքը մեր բոլորի հպարտությունն է։
Թող ձեր սաները լինեն ձեր ամենամեծ նվաճումը,
իսկ ձեր ամեն օրը՝ գնահատանքի ու հարգանքի օր։
Շնորհակալություն ձեր անսահման նվիրվածության համար։
Թող ձեր սրտերում միշտ վառ մնա սիրո և ոգեշնչման լույսը։
30.09.25 Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը և համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Մկրտչյանը աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում են
Ֆրանսիայի կառավարության և ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը և համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Մկրտչյանը Ֆրանսիայի Հանրապետությունում են:
Արմավիր, Մասիս, Վեդի, Արտաշատ համայնքների ղեկավարները և համայնքների ղեկավարների տեղակալներն աշխատանքային այցով այցելել են Ֆրանսիայի Հանրապետության տարբեր քաղաքներ:
Այցելության ընթացքում պատվիրակության անդամները եղել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատանը, այնուհետև օրն ավարտել են Ֆրանսիայի սենատում ունեցած հանդիպմամբ և բովանդակալից քննարկմամբ:
27.09.25 Հարգանքի տուրք Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին

Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Մկրտչյանի և համայնքապետարանի աշխատակազմի հետ հարգանքի տուրք է մատուցել և ծաղիկներ խոնարհել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին:

26.09.25 Արմավիր համայնքի ավագանու հերթական նիստը.
Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2025 թվականի ութերորդ նստաշրջանի սեպտեմբերի 26-ի թիվ 11 հերթական նիստը:
Նիստի օրակարգում ներառված բոլոր հարցերն ընդունվեցին միաձայն քվեարկությամբ:
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Պատկերասրահ
Արմավիր համայնքում շինարարական եռուզեռ է։
Արմավիր համայնքում կառուցվող և հիմնանորոգվող մանկա
Առաջինի Լուրեր լրատվականի անդրադարձն Արմավիր համայ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner