Այսօր: Չորեքշաբթի, 12 Օգոստոսի 2020թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 100
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
13.08.20 ‼️‼️ՕԳՈՍՏՈՍԻ 13-ԻՆ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ 9-ՐԴ ՉԵՄՊԻՈՆ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿԻՍԱՆԴՐՈՒ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Սիրելի՛ արմավիրցիներ,
տեղեկացնում ենք, որ սույն թվականի օգոստոսի 13-ին՝ ժամը 12:00-ին, Հանրապետության 18 (Շախմատի դպրոցի դիմաց) հասցեում տեղի կունենա շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հուշարձանի բացման արարողությունը:
Առաջնորդվելով ՀՀ պարետի սահմանած կարգով և համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով քաղաքապետարանը զերծ է մնում մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումներից՝ բոլորիդ հրավիրելով քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում նշված ժամին ուղիղ եթերում դիտելու այդ արարողությունը:
12.08.20 ‼️‼️ ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐ ՆԱՐԵԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ՈՒ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ
 
Օգոստոսի 6-8-ը Երևանում տեղի է ունեցել ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը։
Առաջնությանը մասնակցել է 60 ըմբիշ՝ Հայասստանի բոլոր մարզերից և Արցախից։
Արմավիրի քաղաքապետարանի ըմբշամարտի դպրոցի սան Հարություն Հովհաննիսյանը 57 կգ քաշային կարգում գրավել է 3-րդ տեղը🥉 ,իսկ 70 կգ քաշային կարգում Նարեկ Հարությունյանը գրավելով առաջին տեղը՝ դարձել է այդ քաշային կարգում մրցաշարի հաղթող🥇։
11.08.20 ‼️‼️ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆԸ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՆՈՐ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԱԳԻԾ

Արմավիրի քաղաքային գերեզմանատանը անցկացվել է 500 մետր երկարությամբ նոր ոռոգման ջրագիծ, առաջիկայում նախատեսվում է բարեկարգել նշված տարածքը. կտնկվեն նոր ծառեր և թփեր:

09.08.20 ‼️‼️‼️ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ՝ ՉԱՐԵՆՑԻ ՓՈՂՈՑԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ-ՇԱՀՈՒՄՅԱՆ, ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՋԻՎԱՆԻ -ՉԱՐԵՆՑ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԵՎ ԱԲՈՎՅԱՆ 139 ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԻՑ ԲԱՂՐԱՄՅԱՆ 25 ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ՄԻՋԵՎ ԳՏՆՎՈՂ ՄԻՋԲԱԿԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԿԱՊԻՏԱԼ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Սիրելի՛ արմավիրցիներ, 2020 թվականի ընթացքում կհիմնանորգվեն Շահումյան փողոցի Ջիվանի փողոց-Չարենց փողոց հատվածը, Չարենցի փողոցի Երևանյան փողոց-Շահումյան փողոց հատվածը, Աբովյան 139, 141, Բաղրամյան 25, 25/1, 27, 27/1, 29, 29/1, 31, 31/1, 33, 35 շենքերի բակերը և այդ շենքերը իրար միացնող միջբակային ճանապարհը:Չարենցի փողոցի Երևանյան-Շահումյան հատվածի և Աբովյան 139 բնակելի շենքից Բաղրամյան 25 բնակելի շենքերի միջև գտնվող միջբակային ճանապարհի և բակային տարածքների հիմնանորոգման աշխատանքների մեկնարկից առաջ փոխվում են նշված տարածքների խմելու ջրի ջրագծերը:Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման արդյունքում կբեռնաթափվի և անվտանգ կդառնա կենտրոնական փողոցների ու բակային տարածքների երթևեկությունը՝ ստեղծելով ... Մանրամասն
07.08.20 ‼️‼️ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ՝ ՉԱՐԵՆՑԻ ՓՈՂՈՑԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ-ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԿԱՊԻՏԱԼ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Արմավիրում մեկնարկել են պետական համաֆինանսավորման ծրագրով Չարենցի փողոցի Երևանյան փողոց-Շահումյան փողոց հատվածների կապիտալ նորոգման աշխատանքները: 

Նախատեսված է երթևակամասի ասֆալտապատում և եզրաքարերի նորոգում:
Չարենցի փողոցի Երևանյան-Շահումյան հատվածում ասֆալտապատման աշխատանքների մեկնարկից առաջ փոխվում է խմելու ջրի ջրագիծը:

 

06.08.20 ‼️‼️‼️ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ



Արմավիրի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ «Բարեկարգում տնօրինություն»-ում առկա են աղբահանության ոլորտում աշխատողների թափուր հաստիքներ։
Դիմելու և մանրամասներին ծանոթանալու համար կարող եք զանգահարել 098388830 հեռախոսահամարով:

05.08.20 ‼️‼️ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ՝ ՉԱՐԵՆՑԻ ՓՈՂՈՑԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ-ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ԿԱՊԻՏԱԼ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Մեկնարկեց պետական համաֆինանսավորման ծրագրով Չարենցի փողոցի Երևանյան փողոց-Շահումյան փողոց հատվածների կապիտալ նորոգման աշխատանքը: Նախատեսված է երթևակամասի ասֆալտապատում, եզրաքարերի նորոգում, ինչպես նաև նախատեսված է կապիտալ նորոգել  նշված հատվածի խմելու ջրի ջրագիծը:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Արմավիր համայնք
Սոցիալական աջակցություն պետք է ստանան միայն այն խմ
Շատ անազնիվ պայքար ընթացավ․ Ամփոփում են Արմավիրի և
Արմավիրի քաղաքապետի պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանն
Փաշինյանն՝ արմավիրցիներին
Մենք չենք հարստանալու․ խնամի, ծանոթ, բարեկամ սկզբո
Հեռանկար-Դավիթ Խուդաթյան
Հեղափոխական թիմի թեկնածուն եմ, բայց փորձում եմ չշա
Արմավիր Համայնքի Ավագանու թիվ 3 Հերթական նիստ
Արմավիրի ավագանու թիվ 4 արտահերթ նիստ
Արմավիր համայնքի ավագանու թիվ 5 նիստ
Արմավիր համայնքի ավագանու թիվ 6 նիստ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32


armavir.armavir@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner