01.09.25
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
|
Արմավիր համայնքի սիրելի՛ դպրոցականներ, կրթության ոլորտի հարգելի՛ ներկայացուցիչներ,Սրտանց շնորհավորում եմ բոլորիս գիտելիքի և դպրության օրվա առթիվ։Սեպտեմբերի 1-ը յուրաքանչյուրիս կյանքում հիշարժան օր է և ամեն տարի այս տոնին միանում են նոր դպրոցականներ, որոնք իրենց կյանքի առաջին քայլերն են անում գիտության մեծ ճանապարհի արահետներով։Թող դպրոցական առաջին զանգի ղողանջները խաղաղությամբ և ուրախությամբ ազդարարեն նոր ուսումնական տարվա մեկնարկը և սերնդափոխությունը նոր հեռանկարներով թող նշանավորվի ու դպրության անմար ջահը թող շարունակի լուսավորել առաջընթացի նոր ուղիները։Սիրելի՛ աշակերտներ, ցանկանում եմ՝ առողջ մտքով լիարժեքորեն օգտվեք և իրացրեք կրթության ձեր իրավունքը, զարգացրեք ձեր կարողությունները և նոր հմտություններով ...
Մանրամասն |
|
19.08.25
Քաղաքացիների հերթական ընդունելությունը․
|
Արմավիրի համայնքապետարանում տեղի ունեցավ քաղաքացիների ընդունելություն: Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը համայնքի տեղակալ Կարեն Մկրտչյանի, աշխատակազմի քարտուղար Լիանա Հայրապետյանի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ ընդունել է համայնքի տարբեր բնակավայրերի թվով 16 քաղաքացիների։ Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը վերաբերում էին քաղաքաշինության՝ փողոցների ասֆալտապատման, բարեկարգման, ջրամատակարարման, ջրահեռացման, լուսավորության, սանիտարական մաքրման, աշխատանքի տեղավորման և այլ խնդիրներին։ Քննարկելով բարձրացված հարցերը՝ համայնքի ղեկավարը տվել է համապատասխան հանձնարարականներ։
|
|
15.08.25
Հայտարարություն
|
Արմավիր համայնքի հարգելի՛ բնակիչներ2025թ. սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14:30-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, Արմավիր համայնքի Մյասնիկյան գյուղի Արայի անվան միջնակարգ դպրոցի դահլիճում (հասցե՝ գ. Մյասնիկյան Գագարինի փողոց 2) տեղի կունենա «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի /ՀՀ, ք. Երևան, Մելիք Ադամյան 2/2/ կողմից ներկայացված՝ Արմավիր համայնքի Մյասնիկյան գյուղի 2-րդ հողամաս հասցեում ՔՈԱՖ Սմարթ կենտրոնի կառուցման նախատեսվող գործունեության վերաբերյալ («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ...
Մանրամասն |
|
15.08.25
Արմավիր համայնքի ավագանու արտահերթ նիստ.
|
Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2025 թվականի օգոստոսի 15-ի թիվ 10 արտահերթ նիստը: Նիստի օրակարգում ներառված բոլոր հարցերն ընդունվեցին միաձայն քվեարկությամբ:
|
|
14.08.25
Հայտարարություն
|
Արմավիր համայնքի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացվում է, որ 2025 թվականի օգոստոսի 19-ին, ժամը 14:00-ից Արմավիր համայնքի ղեկավարի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Ընդունելության համար անհրաժեշտ է նախապես՝ մինչև 15.08.2025 թվականը, ժամը 18:00-ն դիմել Արմավիրի համայնքապետարան (ք. Արմավիր, Հանրապետության 32), զանգահարել 0237-2-36-54 հեռախոսահամարով կամ գրել Արմավիրի համայնքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջին:
|
|
14.08.25
Հանդիպում «Սմայլ ON» ամառային ճամբարի մասնակիցների հետ
|
Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը Արմավիրի համայնքապետարանում ընդունել է «Արմավիրի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի կողմից կազմակերպված «Սմայլ ON» ամառային ճամբարի մասնակիցներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արմավիր համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ, համայնքում ընթացող քաղաքաշինական բարեփոխումների, ենթակառուցվածքների զարգացման, համայնքային կյանքի գրավչության բարձրացման ուղղված և համայնքային կյանքում երիտասարդության կարևոր դերի վերաբերյալ հարցեր: Հանդիպման ավարտին համայնքի ղեկավարը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին:
|
|
14.08.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Արմավիր համայնքի հարգելի՛ բնակիչներԱրմավիրի համայնքապետարանը 2022 թվականի թվականի մայիսի 17-ից միացել է «Տեղական բաց կառավարում» նախաձեռնությանը: ԲԿԳ (Բաց կառավարման գործընկերություն) նախաձեռնության նպատակն է բարելավել հանրային և համայնքային կառավարման ոլորտը, այն դարձնել առավել քաղաքացիակենտրոն, թափանցիկ, նորարար, հաշվետու և մասնակցային:«Տեղական բաց կառավարում» նախաձեռնության ծրագրի շրջանակներում Արմավիր համայնքը ստանձնել է երկու հանձնառություն՝ մասնակցային բյուջետավորում և բարեվարքության համակարգի ներդնում։Արմավիր համայնքապետարանը պատրաստակամություն է հայտնում ստանձնելու ևս մեկ հանձնառություն հետևյալ ուղղություններից՝1. Ինտերակտիվ բյուջեի2. Կոռուպցիայի կանխարգելման միջոցառումներ3. ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |