Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով, 3-րդ մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով՝ Արմավիր համայնքի ավագանին որոշում է. 1. Արմավիր համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի <<Արմավիր համայնքի 2019 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 103-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն N1, N2, N3 հավելվածների.
1) Արմավիր համայնքի 2019թ. բյուջեի ծախսերում կատարել վերաբաշխում, այդ թվում՝
ա) 05 բաժնի 1 խմբի 1 դասի <<Աղբահանություն>> ծրագրի <<Բարեկարգում>> տնօրինության ծախսերին ավելացնել 3314,9 հազար դրամ, այդ թվում <<գրասենյակային նյութեր և հագուստ>> 4261 հոդվածին 190,8 հազար դրամ՝ բանվորական արտահագուստ, <<Տրանսպորտային նյութեր>> 4264 հոդվածին 3031,3հազար դրամ՝ պահեստամասեր և <<կենցաղային և հանրային սննդի նյութեր>> 4267 հոդվածին 92,8 հազար դրամ՝ խոտհնձիչի վերանորոգման համար անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելու համար:
բ) 06 բաժնի 4 խմբի 1 դասի ծրագրի <<Արմավիր քաղաքի լուսավորություն>> ՀՈԱԿ-ի ծախսերի <<Սուբսիդիաներ ոչ-ֆինանսականպետական (համայնքային) կազմակերպություններին>> 4511 հոդվածին ավելացնել 243,7 հազար դրամ՝ ավտոաշտարակի համար պահեստամասերի ձեռք բերման համար (4264 հոդված):
գ) 11 բաժնի 1 խմբի 2 դասի <<Հայաստանի Հանրապետության համայնքների պահուստային ֆոնդ>> ծրագրի ծախսերի <<պահուստային ֆոնդ>> 4891 հոդվածից պակասեցնել 3558,6 հազար դրամ. 2) Արմավիր համայնքի 2019թ. բյուջեում կատարել համապատասխան փոփոխություններ: 2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |