Ղեկավարվելով «Տեղականինքնակառավարման մասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 18-րդհոդվածի 1-ինմասի 42-րդկետով,«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի 37-րդհոդվածով ևհիմքընդունելովՀայաստանիՀանրապետությանկառավարության 2025 թվականիհուլիսի 31-իթիվ 1041-Աորոշումը․
ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1․Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Սարդարապատ գյուղի 3-րդ փողոց 41/1 հողամաս հասցեում գտնվող, 0,1755 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության, 04-059-0104-0007 կադաստրային ծածկագրով գույքը ընդունել որպես նվիրաբերություն՝ արհեստական խոտածածկով ֆուտբոլի խաղադաշտ շահագործելու նպատակով։
2․Փոխանցվող գույքը հաշվառել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի հաշվեկշռում։
3․Ուժը կորցրած ճանաչել Արմավիր համայնքի ավագանու 2025 թվականիօգոստոսի 15-ի « Անշարժ գույքը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի հաշվեկշռում հաշվառելուն համաձայնություն տալու և Արմավիր համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 31-ի թիվ 063-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 102-Ա որոշումը։
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |