Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 122
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N փոփ.18,10,19թ
 

ՆԱԽԱԳԻԾ փոփ.18,10,19թ


Զեկ. ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 103-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի  33-րդ հոդվածի  առաջին  մասի 2-րդ  կետով,  3-րդ  մասով,  <<Տեղական  ինքնակառավարման  մասին>> Հայաստանի  Հանրապետության  օրենքի 18-րդ  հոդվածի 1-ին  մասի 5-րդ կետով՝ Արմավիր համայնքի ավագանին  որոշում է.

1. Արմավիր  համայնքի ավագանու 2018 թվականի  դեկտեմբերի  25-ի  <<Արմավիր  համայնքի  2019 թվականի  բյուջեն  հաստատելու  մասին>>  թիվ 103-Ն  որոշման   մեջ  կատարել փոփոխություններ՝ համաձայն  N1, N2, N3 հավելվածների.

 1) Արմավիր համայնքի 2019թ. բյուջեի ծախսերում կատարել վերաբաշխում, այդ թվում՝

ա) 01 բաժնի 1 խմբի 1 դասի <<Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում>> ծրագրի համայնքապետարանի  ծախսերին  ավելացնել  1488,3 հազար դրամ, այդ թվում <<մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում>>  4252 հոդվածին  232,0 հազար դրամ և << Տրանսպորտային  նյութեր>> 4264 հոդվածին 1256,3 հազար դրամ՝ ծառայողական մեքենաների համար բենզին, պահեստամասեր  և ընթացիկ նորոգման և սպասարկման  ծառայություն ձեռք բերելու համար:

բ)  11 բաժնի 1 խմբի 2 դասի <<Հայաստանի Հանրապետության համայնքների պահուստային ֆոնդ>> ծրագրի ծախսերի <<պահուստային ֆոնդ>> 4891 հոդվածից  պակասեցնել  1488,3  հազար դրամ.
2) Արմավիր համայնքի  2019թ.  բյուջեում կատարել համապատասխան փոփոխություններ:
2. Սույն որոշումը ուժի մեջ  է  մտնում  պաշտոնական  հրապարակման  օրվան  հաջորդող  օրվանից:

 

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(408.33 Կբ)
(1.84 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner