Այսօր: Շաբաթ, 14 Դեկտեմբերի 2019թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 145
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագծեր N 43-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 43-Ն


Զեկ. ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 140-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-դ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով`Արմավիր համայնքի ավագանին որոշում է.

1. Արմավիր համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 27-ի <<Արմավիր համայնքի 2018 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 140-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ համաձայն N1,N2,N3,N4 հավելվածների.
1) Արմավիր համայնքի 2018թ. բյուջե եկամուտները ավելացնել 330,0 հազ. դրամով, այդ թվում
1,1)Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված՝ համայնքի բյուջե մուտքագրման ենթակա  այլ եկամուտներ 1393 տողին ավելացնել 330,0 հազար դրամ:
2) Արմավիր համայնքի 2018թ. բյուջեի ծախսերը ավելացնել 330,0 հազար դրամով, այդ թվում՝
2,1) 01 բաժնի 3 խմբի 3 դասի <<Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ>> ծրագրի ծախսերի <<Աշխատողների  աշխատավարձեր և հավելավճարներ>> 4111 հոդվածին  ավելացնել 1000.0 հազար դրամ:
2,2) 05 բաժնի 1 խմբի 1 դասի <<Աղբահանություն>> ծրագրի <<Բարեկարգում>> տնօրինության ծախսերին  ավելացնել  1264,0 հազար դրամ, այդ թվում << Տրանսպորտային նյութեր>> 4264 հոդվածին 934,0 հազար դրամ՝ պահեստամասեր ձեռք բերելու համար և <<Այլ նպաստներ բյուջեից>> 4729 հոդվածին 330,0 հազար դրամ՝ այլընտրանքային աշխատանքային  ծառայողների դրամական բավարարման համար:
2.3) 10 բաժնի 7 խմբի 1 դասի  <<Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող)>> ծրագրի ծախսերին ավելացնել 3140,0 հազար դրամ, որից <<Այլ նպաստներ բյուջեից>> 4729 հոդվածին ավելացնել 500.0 հազար դրամ՝ սոցիալապես անապահով թվով 10 ընտանիքներին 50 հազարական դրամ օգնություն հատկացնելու համար(ցուցակը կցվում է)  և  <<Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին >> 4819 հոդվածին ավելացնել 2640.0 հազար դրամ՝ սոցիալապես անապահով ընտանիքների թվով 40 երեխաների ամառային հանգիստը 12 օր Սևանի ափին <<Օգնիր և աջակցիր >> ԲՍՀԿ -ի կողմից կազմակերպվող <<Զվարճալի ամառ-2018>> ծրագրի շրջանակներում անցկացնելու համար:
2,4) 11 բաժնի 1 խմբի 2 դասի <<ՀՀ համայնքերի պահուստային ֆոնդ>> ծրագրի ծախսերի <<պահուստային ֆոնդ>> 4891 հոդվածից պակասեցնել 5074,0 հազար դրամ:
3) Արմավիր համայնքի 2018թ. բյուջեում կատարել համապատասխան փոփոխություններ:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(3.24 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner