Այսօր: Չորեքշաբթի, 21 Օգոստոսի 2019թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագծեր N 31 Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 31 Ն


Զեկ. ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 27.12.2017Թ. ԹԻՎ 140-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի2-րդ մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-դ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, հիմք ընդունելով <<Սոցիալապես անապահով ընտանիքների աջակցության <<ԱՍ>> կենտրոն>> ՀԿ նախագահի 19.04.2018թ. թիվ 268-դ գրությունը, Արմավիրի <<Բարեկարգում>>  տնօրինության  տնօրենի 06.04.2018թ. թիվ 540գ գրությունը և գնումների  հարցման պատասխանները՝ Արմավիր համայնքի ավագանին որոշում է.

1. Արմավիր համայնքի  ավագանու 27.12.2017թ. թիվ 140-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝  համաձայն N1,N2,N3  հավելվածների.

1)Արմավիր համայնքի 2018թ. բյուջեի ծախսերում կատարել վերաբաշխում, այդ թվում.

ա) 01 բաժնի 6 խմբի 1 դասի <<Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)>> ծրագրի ծախսերի <<Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին>> 4819 հոդվածին  ավելացնել 100.0 հազար դրամ՝ <<Սոցիալապես անապահով ընտանիքների աջակցության <<ԱՍ>> կենտրոն>> ՀԿ-ին աջակցելու համար.

բ) 05բաժնի 1խմբի 1 դասի <<Աղբահանություն>> ծրագրի <<Բարեկարգում>> տնօրինության ծախսերի <<կենցաղային և հանրային սննդի նյութեր>> 4267 հոդվածին ավելացնել 294,0 հազար դրամ՝ արգելափակոցներ տեղադրելու համար  անհրաժեշտ ապրանքներ և նյութեր ձեռք բերելու համար:

գ) 11բաժնի 1 խմբի 2 դասի <<ՀՀ համայնքերի պահուստային ֆոնդ>> ծրագրի ծախսերի <<պահուստային ֆոնդ>> 4891 հոդվածից պակասեցնել 394,0 հազար դրամ:

2) Արմավիր համայնքի 2018թ. բյուջեում կատարել համապատասխան փոփոխություններ:

2. Սույն որոշումը ուժի  մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈՒԲԵՆ ԽԼՂԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner