Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի  Հանրապետությանօրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Արմավիր 
համայնքի ավագանու 2018 թվականի  դեկտեմբերի 25-ի  թիվ 103-Ն  որոշմամբ և հիմք
ընդունելով Արմավիրի  համայնքի ավագանու  2019 թվականի մարտի 29-ի թիվ 22 որոշմամբ ստեղծված   հանձնաժողովի 2019   թվականի    դեկտեմբերի 10-ի    թիվ   3990 
եզրակացությունը `
 
                     ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
 
 1.Արմավիր համայնքի 2019 թվականի բյուջեի <<Սոցիալական հատուկ արտոնություններ>> 10 բաժնի 7  խմբի   1-ին դասի  ծախսերի   4729   հոդվածի    միջոցներից  օգնություն հատկացնել սոցիալապես անապահով  ընտանիքներին` համաձայն  հավելվածի:
2.Որոշումն  ուժի մեջ է մտնում ընդունմանը  հաջորդող  օրվանից