Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Արմավիր համայնքի ավագանու 25.12.2020թ. թիվ 101-ն որոշման 8-րդ կետով և հիմք ընդունելով <<Արմավիրի քաղաքի թիվ 8 մանկապարտեզ>> ՀՈԱԿ տնօրենի 18.02.2021թ. թիվ 0670 զեկուցագիրը` որոշում եմ.
1. <<Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 8 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-Ի ծախսերի <<կենցաղային և հանրային սննդի նյութեր>> 4267հոդվածի 1-ին եռամսյակի պլանը ավելացնել 790,0 հազար դրամով, 1-ին կիսամյակի պլանը՝ 220,0 հազար դրամով, սննդամթերքի գնման գործընթացի արդյունքում խնայված գումարների հաշվին վերանորոգման աշխատանքները ավարտին հասցնելու համար անհրաժեշտ 1149,5 հազար դրամի ապրանքների և նյութերի գնման համար:
2. <<Հայաստանի Հանրապետության համայնքների պահուստային ֆոնդ>>11 բաժնի 1 խմբի 2 դասի ծրագրի ծախսերի <<պահուստային ֆոնդ>> 4891 հոդվածի 1-ին եռամսյակի պլանից պակասեցնել 790,0 հազար դրամ, 1-ին կիսամյակի պլանից՝ 220,0 հազար դրամ:
3. Արմավիր համայնքի 2021թ. բյուջեի և <<Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի թիվ 8 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-Ի ծախսերի նախահաշվի եռամսյակներում կատարել համապատասխան փոփոխություններ: