Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2019թ. փետրվարի 22-ի N 14-Ն որոշումը, Արմավիր համայնքի ենթակայության թիվ 1, թիվ 3, թիվ 10, թիվ 11, թիվ 12, մանկապարտեզների տնօրենների՝ 2019 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 3035, թիվ 3036, թիվ 3037, թիվ 3038, թիվ 3039 զեկուցագրերը և արտոնություններ ստանալու նպատակով ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերը՝ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայությունից օգտվողների համար տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի արտոնությունը կիրառել 2019 թվականի հոկտեմբերի 1-ից՝ համաձայն հավելված 1-ի,
2. Համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայությունից օգտվողների համար տեղական վճարի դրույքաչափի 50 % նվազեցում արտոնությունը կիրառել 2019 թվականի հոկտեմբերի 1-ից՝ համաձայն հավելված 2-ի,
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից : |