Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 48-րդ , 49-րդև 51-րդ կետերով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2009 թ. մարտի 27-ի թիվ 40-Ա որոշումը, Աշոտ Հովհաննիսյանի 30.06.2020 թ. թիվ 2233 դիմումը` որոշում եմ.
1. Լուսինե Գևորգյանին և Աշոտ Հովհաննիսյանին պատկանող Մաշտոցի փողոցի թիվ 3 բնակելի շենքի առաջին հարկի ոչ բնակելի /սեփ. վկայական 1504555/ տարածքում գտնվող 17,5 քմ մակերեսով գույքին տալ հասցե` համայնք Արմավիր Մաշտոցի փողոց 3 շենք թիվ 46 տարածք:
2. Սույն որոշմամբ գույքային միավորին տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիր համայնքի ավագանու որոշմամբ սահմանված հասցեի տրամադրման վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո:
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում: