Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 2387 որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 51-րդ կետերով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2023թ․ դեկտեմբերի 21-ի թիվ 10 նիստի 136-Ն որոշումը,Գևորգ Ավետիքի Բադալյանի 18․03․2024թ․ թիվ 1758 դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Գևորգ Ավետիքի Բադալյանին( ծնվ․ 11․04․1978թ․), Լուսինե Ավետիքի Բադալյանին( ծնվ․ 14․08․1975թ․) և Մերի Ավետիքի Բադալյանին ( ծնվ․ 28․06․1979թ․) պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքում գտնվող /սեփականության իրավունքի վկայական թիվ 2651441/ գույքին տալ ճշտված հասցե՝ Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզ, Արմավիր համայնք, քաղաք Արմավիր , Այգեգործական թաղամաս ,112։
2․ Սույն որոշմամբ գույքային միավորին տրամադրած հասցեն ենթակա է պետական գրանցման։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմավիրի մարզի Արմավիր համայնք ավագանու որոշմամբ սահմանված հասցեի տրամադրման վճարը համայնքի բյուջե վճարելուց հետո։
4․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։