Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով ՀՀ Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքային համայնքի ղեկավարի 2014 թվականի օգոստոսի 04-ի թիվ 442-Ա որոշումը, քաղաքացի Լուսինե Սամվելի Ասլանյանի 2025 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 5171 դիմումը և Արմավիր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ 19 նիստի արձանագրությամբ տրված դրական եզրակացությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Թույլատրել Լուսինե Սամվելի Ասլանյանին /ծնված՝ 13.11.1978թ./ օտարելու իր խնամարկյալ՝ Կարապետ Ռաֆիկի Գևորգյանին /ծնված՝ 22.04.1970թ./ սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի, 110-րդ թաղամասի, թիվ 320 հողամասը։
2.Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արմավիր համայնքի ղեկավարին` որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։