Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով <<ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ>> ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարմազյանի 19.07.2019թ. թիվ 144-07/19 գրությունը.
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող հենասյուներից 325 /երեք հարյուր քսանհինգ/ հատը օպտիկամանրաթելային մալուխների անցկացման նպատակով` տրամադրել վարձակալության <<ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ>> ՓԲԸ-ին:
2. Գույքի վարձակալության ժամկետ սահմանել 2տարի:
3. Գույքի վարձակալության գին սահմանել` յուրաքանչյուր հենասյան համար ամսեկան 200 ՀՀ դրամ:
4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: