Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի   Հանրապետության   օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային         օրենսգրքի   67-րդ հոդվածով և հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 21.05.2019թ. թիվ 32-Ա որոշումը` 
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 
  1.       Արմավիր համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության հողերից` համայնք Արմավիր Երևանյան փողոց 49/9 հասցեում գտնվող, 04-001-0075-0275 կադաստրային ծածկագրով 0,02669  հա մակերեսով խառը կառուցապատման գործառնական նշանակության հողամասն օտարել աճուրդային եղանակով, որից 213.0 քմ մակերեսով հողամասը երկհարկանի շինություն` առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով, 53.9 քմ մակերեսով հողամասը` սպասարկման նպատակով:   
2.       Աճուրդի մեկնարկային գին սահմանել մեկ քմ մակերեսով հողամասի համար` 5880 ՀՀ դրամ, ընդամենը` 1569372 (մեկ միլիոն հինգ հարյուր վաթսունինը հազար երեք հարյուր յոթանասուներկու) ՀՀ դրամ: 
3.       Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: 
   |