Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի36-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 9-րդ կետի 1-ին ենթակետով, հիմք ընդունելով Արմավիրի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2020 թվականի մայիսի 19-ի թիվ 06 նիստի արձանագրությունը և քաղաքացի Արուս Վարդանի Սիմոնյանի 13.05.2020 թվականի թիվ 1569 դիմումը, որոշում եմ`
1.Արուս Վարդանի Սիմոնյանին նշանակել խնամակալ Լիլիթ Գևորգի Աբդալյանի (ծնված՝ 01/18/2013) նկատմամբ երեք տարի ժամանակով:
2. Արուս Վարդանի Սիմոնյանին վերապահել ի շահ իր խնամարկյալի, առանց հատուկ լիազորագրի կնքել անհրաժեշտ գործարքներ, հանդես գալ նրանց իրավունքների ու շահերի պաշտպանությամբ ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում՝ ներառյալ դատարանում:
3. Որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ համայնքի ղեկավարին կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ՝ ՀՀ վարչական դատարան:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշման ընդունման մասին այն անձանց առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, որոնց ուղղված է սույն որոշումը: