Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 94
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 51-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 51-Ն


Զեկ. ԱՐԱՄ ՏԻԳՐԱՆՅԱՆ

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 140-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-րդ մասի 1-ին կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով` Արմավիր համայնքի ավագանին որոշում է.

1. Արմավիր համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 27-ի <<Արմավիր համայնքի 2018 թվականի բյուջեն հաստատելու մասին>>  թիվ 140-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ համաձայն N1,N2,N3 հավելվածների.
1)  Արմավիր համայնքի 2018թ. բյուջեի ծախսերում  կատարել  վերաբաշխում,  այդ թվում՝
1,1) 06 բաժնի 6 խմբի 1 դասի <<Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ (այլ  դասերին չպատկանող)>> ծրագրի <<Բարեկարգում>> տնօրինության ծախսերի  <<շենքերի և  կառույցների ընթացիկ  նորոգում և  պահպանում>> 4251 հոդվածին ավելացնել  520,0  հազար դրամ՝ շատրվանի  ընթացիկ  նորոգման համար: 
1.2 Հիմք ընդունելով ՀՖՖ Ֆուտզալի և կանանց ֆուտբոլի բաժնի պետ Գ. Հովհաննիսյանի դիմումը`10 բաժնի 7 խմբի 1 դասի <<Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող)>> ծրագրի 
<< Նվիրատբություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին>> 4819 հոդվածին ավելացնել 300.0 հազ. դրամ 2018-2019թթ. ֆուտբոլի պրոֆեսիոնալ բարձրագույն ֆուտբոլի խմբի առաջնությունը կազմակերպելու համար
1,3) 11 բաժնի 1 խմբի 2 դասի <<ՀՀ համայնքերի պահուստային ֆոնդ>> ծրագրի ծախսերի <<Պահուստային ֆոնդ>> 4891 հոդվածից պակասեցնել 820,0 հազար դրամ:
2) Արմավիր համայնքի 2018թ. բյուջեում կատարել համապատասխան փոփոխություններ:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(587.81 Կբ)
(606.35 Կբ)
(587.45 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner