Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 86
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագծեր N 62
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 62


Զեկ. ԱՐԱՔՍՅԱ ԴՈԼԻՆՅԱՆ

ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Արմավիր համայնքի ավագանու 2019թ. փետրվարի 22-ի N 14-Ն որոշումը, Արմավիր համայնքի ենթակայության թիվ 1, թիվ 3, թիվ 6, թիվ 7, թիվ 9, թիվ 10 մանկապարտեզների տնօրենների՝ 2019 թվականի  օգոստոսի 21-ի թիվ 2650, թիվ 2651, թիվ 2652, թիվ 2653, թիվ 2654, թիվ 2655 զեկուցագրերը և արտոնություններ ստանալու նպատակով ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերը՝              

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1.      Համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայությունից օգտվողների համար տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի արտոնությունը կիրառել 2019 թվականի սեպտեմբերի     1-ից՝ համաձայն հավելված 1-ի,

 

2.      Համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայությունից օգտվողների  համար տեղական վճարի դրույքաչափի 50 % նվազեցում արտոնությունը կիրառել  2019 թվականի սեպտեմբերի 1-ից՝ համաձայն հավելված 2-ի,

 3.      Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՔՍՅԱ ԴՈԼԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(13.45 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner