Այսօր: Շաբաթ, 18 Հոկտեմբերի 2025թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



17 հոկտեմբերի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետությա օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2026 թվականի սեպտեմբերի 11-ի N 15-Ն հրամանով՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների ատեստավորում անցկացնելու ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի։

2.Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմին (Լիանա Հայրապետյան)` համայնքային ծառայողների ատեստավորման աշխատանքներն իրականացնել «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2026 թվականի սեպտեմբերի 11-ի «Համայնքային ծառայողի ատեստավորման կարգը սահմանելու մասին» N 15-Ն հրամանով սահմանված կարգի, հանձնաժողովի աշխատակարգի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

3.Ատեստավորման անցկացման տեխնիկական սպասարկումն իրականացնելու համար լիազորված անձ նշանակել Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի Քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի գլխավոր մասնագետ Սաթենիկ Մարտիրոսյանին:

4.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner