Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Արմավիրի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0617-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Արմավիր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, ք. Արմավիր, (0237) 2-36-54, armavirmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 մայիսի 2024 թվականի N 0617-Ա

ԿԱՐԻՆԵ ԱԼԲԵՐՏԻ ՀԱՄԶՈՅԱՆԻՆ ԷԼԵՆ ԱՐԱՅԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՈԳԱԲԱՐՁՈՒ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 35-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 9-րդ կետի 1-ին մասի բ ենթակետով, հիմք ընդունելով Կարինե Ալբերտի Համզոյանի 2024 թվականի մայիսի 7-ի թիվ 2803  դիմումը և Արմավիր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2024 թվականի մայիսի 8-ի թիվ 06 նիստի արձանագրությունը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Կարինե Ալբերտի Համզոյանին (ծնված՝ 26․01․1962թ.)  նշանակել հոգաբարձու Էլեն Արայի Պետրոսյանի (ծնված՝ 05․08․2007թ.) նկատմամբ՝ մինչև 18 տարին լրանալը:

2.Կարինե Ալբերտի Համզոյանին  վերապահել ի շահ իր խնամարկյալիառանց հատուկ լիազորագրի կնքել անհրաժեշտ գործարքներհանդես գալ նրանց իրավունքների ու շահերի պաշտպանությամբ ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում՝  ներառյալ դատարանում:                                                       

3.Որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ համայնքի ղեկավարին կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ՝ ՀՀ վարչական դատարան:                                                                                                         

4.Որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշման ընդունման մասին այն անձանց առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, որոնց ուղղված է սույն որոշումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐՇԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ ք.Արմավիր ,Հանրապետության փ. 32
(0237) 2-36-54
armavirmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10023025@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՄԱՎԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner